Լրահոս

Թեմեր և Պատվիրակություններ

Place for supporters
& advertisement

Հարցազրույցներ

«Լաւ պիտի ըլլար, եթէ օդանաւերը սուրիահայերով վերադառնային». Տ. Արմաշ Սրբազան

2016-10-04
Անդրադառնալով Դամասկոսի իրավիճակին հոգեւոր հայրը, յայտնեց. «Դամասկոսը այսպէս կոչուած կարմիր գիծ է, թէ միջազգային, թէ տեղական բայց 5 տարուան այս պատերազմը կամ ճգնաժամը, այնքան կարմիր գիծեր փոխեց, որ թէ հանգիստ ենք եւ թէ մտահոգ եւ պատրաստ, որ Աստուած մեզ փորձանքներէ հեռու պահէ: Մենք իբրեւ ղեկավարներ Սուրիոյ գաղութի՝ ըլլայ ես, միութենական կամ կուսակցական պատասխանատուները՝ կը փորձենք անհատական դիտանկիւնէ չնայիլ հարցերուն, որովհետեւ ընտանիք հասկացողութիւնը, իր անհատական եւ ապահովական միջոցները կը քննէ եւ կը կշռէ վերջնական որոշումի մը հասնելու համար: Ընդհանուրին նայելով, կը փորձենք մշակութային կեանք մը ստեղծել, որպէսզի մարդիկ առնչուին այդ կեանքին: Մեր ամենամեծ դժուարութիւնը, մեր դպրոցներուն պաշտպանութիւնն ու պահպանութիւնն է: Այսօր ծախսերը կրկնապատկուած ու տասնապատկուած են: Մարդիկ կան, որոնք անկարող են կրթաթոշակները վճարել: Բայց Դամասկոսի մէջ, դպրոցը կը շարունակուի բնականոն ձեւով»:

Զինվոր է նաև հոգևորականը. Տ․ Ենովք քահանա Եսայան

2016-09-20
Հոգևորականը մշտապես զինվորի` իր երեխայի կողքին է`որպես հոգևոր հայր`ոչ միայն խոսքով, այլև գործնականորեն`սկսած խրամատ փորելուց մինչև զենք լիցքավորել, վիրակապ դնել և այլն:

Սոցիալական ծառայություն

Մշակույթը ազգի հոգևոր հայելին է. մեր մշակույթը երեկ չի ծնվել և վաղը չի մահանալու

2016-12-05
Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» կենտրոնի մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումների շարքից այս անգամ քննարկվում էր, թե ինչպես երեխաների մեջ սեր ու հետաքրքրվածություն սերմանել ազգային երգ ու պարի հանդեպ, դաստիարակել ու կրթել ազգային ու հայրենասիրական ոգով:

«Երբ մարդ բարիք է գործում, նմանվում է Աստծուն». ՀՕՖ-ի «Բարեկամների խորհուրդ»-ը 10 տարեկան է

2016-11-28
Մոսկվայի տանը կայացավ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի «Շնորհակալ եմ, որ կաս» միջոցառումը` նվիրված ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի «Բարեկամների խորհուրդ»-ի 10-ամյակին:

Հոդվածներ

Երեխային չի՞ կարելի ասել՝ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ

Մենք ինքներս հաճախ չենք նկատում, թե ինչպես են մեր երեխաները դեգրադացվում և սկսում են խոսել այն բառերով, որոնցով խոսում են սերիալային հերոսները, հաճախ՝ ոչ պատշաճ հայերենով: Հաճախ չենք նկատում, որ ատելության խոսքը դառնում է գերակա և մարդիկ իրենց տարեկիցներին պիտակավորում են տարբեր բառերով, որոնք անմիջապես երեխաներին դարձնում են մրցակից, թշնամի կամ հակառակորդ: Մենք այնքան էլ լավ չենք հասկանում, թե ասենք նույն համացանցը կամ հեռուստատեսությունը ինչպիսի քաղաքացիներ են ձևավորում:

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները շարունակում են խաչի քարոզը

Հոկտեմբերի 22-ին այս տեսարանին կարելի էր ականատես լինել դեպի Հալաբյան փողոց գնացող գրեթե բոլոր երթուղային տաքսիներում, ավտոբուսներում և միկրոավտոբուսներում։
Ծանոթացեք համայն հայության հոգևոր կենտրոնին, մեր միջոցով ճանաչեք այն:
Հաղորդ դարձեք Հայ Եկեղեցու կառույցներում պահվող համաքրիստոնեական սրբություններին:
Հարստացրեք Հայ Եկեղեցու բարեպաշտական սովորությունների մասին Ձեր գիտելիքները: