Բարեպաշտական սովորություններ

Մոմավառություն

Աստծու տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Ուխտի ժամանակներից: Աստված Ինքը Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում (Ելք ԺԷ 20-21):

Խաչակնքում

Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ ճանապարհ ընկնելիս, ճաշելիս, մոմ վառելիս, քնելիս, արթնանալիս, վտանգի, անհանգստության և այլ պարագաներում խաչակնքվելով՝ մենք պաշտպանվում ենք չարից:

Մատաղ

Երբ մարդիկ ազատվում են որևէ փորձությունից, հաղթահարում են որևէ դժվարություն, ցանկանում են Աստծուն իրենց գոհությունն ու երախտագիտությունը հայտնել կամ ուզում են աղքատի ու կարիքավորի նկատմամբ իրենց հոգատարությունն արտահայտել, հաճախ դիմում են բարեպաշտական մի սովորության, որ մատաղ է կոչվում:
Place for supporters
& advertisement
Place for supporters
& advertisement
Place for supporters
& advertisement