Մեր մասին

armchurch_logo

Armchurch.info (Եկեղեցական լուրեր ամբողջ աշխարհից)

լրատվական-ճանաչողական կայքը ստեղծվել է 2016 թվականին մի խումբ երիտասարդ աշխարհականների և հոգևորականների համատեղ ջանքերով:

 

Կայքի նպատակն է`

–  ներկայացնել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին ու նրա առաքելությունը, Նվիրապետական Աթոռները, թեմերը և Հայրապետական պատվիրակությունները,

–  ծանոթացնել Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ համայնքների գործունեությանը, հոգևոր, մշակութային, կրթական կյանքին և սոցիալական ծառայությանը,

–  առիթ ընձեռել ընթերցողներին` ամբողջական պատկերացում կազմելու Հայ Եկեղեցու մասին:

Կայքի կառուցվածքը

Armchurch.info-ի ընդհանուր լրահոսին կարելի է հետևել ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌՆԵՐ, ԹԵՄԵՐ և ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ինչպես նաև հավելյալ տեղեկատվություն ստանալ ՀՈԴՎԱԾՆԵՐ և ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ բաժիններում: Առանձին ուշադրություն է դարձվում Հայ Եկեղեցու սոցիալական առաքելությանը և ծրագրերին ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ բաժնում: Պատկերն ամբողջացվում է ՕՐՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ և ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ խորագրերով: ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ բաժինը ներկայացնում է համացանցում այլ ԶԼՄ-ների կողմից հրապարակված հոդվածներն ու նյութերը: ԳԱԼԻՔ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում կարելի է տեղեկանալ եկեղեցական կյանքում տեղի ունենալիք առաջիկա միջոցառումների մասին:

Ընթերցողին Հայոց Եկեղեցու մասին անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու նպատակով գործարկվել են ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ, ԳԻՏԵ՞Ք ՈՐ, ՕՐՎԱ ՊԱՏԳԱՄ, ՀԱՐՑԵՐ և ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ բաժինները:

Լրացուցիչ տեղեկություններ են փոխանցում ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՍՑԵԱԳԻՐՔ, ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ բաժինները:

Կայքն ունի նաև ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԾԵՐ բաժինը, որի նպատակն է`

–  նպաստել ազգային, հոգևոր, բարոյական և մշակութային արժեքների վերհանմանը ու տարածմանը,

–  ուրույն կերպով խթանել հասարակության մեջ սոցիալական պատասխանատվության արժեքների ձևավորմանն ու տարածմանը,

–  իրականացնել սոցիալական և բարեգործական բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված հասարակության մեջ խոցելի խմբերի խնդիրների լուծմանը,

–  տարբեր խնդիրների լուծման շուրջ ստեղծել համագործակցության դաշտ պետական, հասարակական, կրոնական և այլ ազգային կառույցների միջև:

Կայքի հրապարակումներին կարելի է հետևել նաև սոցցանցերի` Ֆեյսբուքի, Թվիթերի և Գուգլ Փլասի միջոցով:

 

Համագործակցություն

Կայքը համագործակցության է հրավիրում

– Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռների, Հայրապետական պատվիրակությունների, թեմերի, համայնքների և ծխերի լրատվական կառույցներին` պատրաստակամություն հայտնելով նրանց վերաբերող տեղեկատվություն, որդեգրված սկզբունքների համաձայն, տեղադրել կայքում,

– սոցիալական ոլորտում Հայ Եկեղեցու հետ համագործակցող հասարակական և բարեգործական կազմակերպություններին,

– կայքի առաքելությանը զորակցել ցանկացող անհատ լրագրողներին և կամավորներին: