Նոր նշանակում

Տ. Ոսկան քահանա Հովհաննիսյանը հոգևոր ծառայությունը կշարունակի ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում:

Կարգալույծ է հռչակվել Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը

Հայրապետական տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրությունը Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանի կողմից հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ և առ այդ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը:

Բացվեց Թրբանճյան ընծայարանի հիմնանորոգված մասնաշենքը

Ընծայարանը վերանորոգվել և գործում է տեր և տիկին Ջերալդ և Փատրիսիա Թրբանճյանների (Լոս Անջելես, ԱՄՆ) ազնիվ բարերարությամբ:

Նշվեց Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Կիպրոսի նախագահը Անթիլիասի մէջ

Կիպրոսի նախագահը անդրադարձաւ յոյն եւ հայ ժողովուրդներուն դարաւոր բարեկամութեան, ինչպէս նաեւ Հայաստանի ու Կիպրոսի միջեւ զարգացող գործակցութեան։
place for ads, anouncements
place for ads, anouncements
place for ads, anouncements

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանին

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն ու առավել ամրապնդմանն ուղղված նրա գործունեության համար:

«Վերածնունդ» միջազգային փառատոնի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Նաթան Սրբազանը, հյուրերին բերելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու լավագույն մաղթանքները, կարևորեց «Վերածնունդ» փառատոնի անցկացումը` մշակութային երկխոսության, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդման տեսանկյունից:

Սկսվեց «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի համաժողովը

Համաժողովի շրջանակներում «Քրիստոնեական ազատության դրսևորման հնարավորությունը ընտանիքում» ընդհանուր խորագրի ներքո բանախոսություններով հանդես են գալու Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը, Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը և տիար Վարանդ Քորթմոսյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներին

Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել Ֆրանսիայի այս երկու հայկական հաստատությունների ավարտական դասարանների սաների ամենամյա այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սուրբ Հարության տոնը

Արարարողության ընթացքում Նորին Սրբությունը Սուրբ Էջմիածնից «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսով հայրապետական իր պատգամը հղեց աշխարհասփյուռ հայ ժողովրդին Հիսուս Քրիստոսի Ս. Հարության տոնի առիթով:
place for ads, anouncements
place for ads, anouncements
place for ads, anouncements

Արամ Ա Կաթողիկոսը մասնակցեց Հունաստանում կազմակերպված միջազգային համագումարին

Հունաստանի Արտաքին Գործոց նախարարության կողմից կազմակերպված համագումարին մասնակցում էին շուրջ երկու հարյուր ներկայացուցիչներ՝ պատրիարքներ, հոգևոր առաջնորդներ, արտաքին գործոց նախարարներ, դեսպաններ ու միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչը մասնակցեց Ասիայի Եկեղեցիների Խորհրդի նորընտիր գործադիր հանձնախմբի նիստին

Ասիայի Եկեղեցիների Խորհրդի CCA նորընտիր գործադիր հանձնախումբը իր անդրանիկ նիստը գումարեց հոկտեմբերի 12-16-ը Բանկոկում (Թայլանդ):

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մեկնեց Աթենք

Աթենքում տեղի կունենա «Կրոնների ու մշակույթների խաղաղ գոյակցությունը Միջին Արևելքում» համագումարը:

Անթիլիասում բացվեց Հայ գրքի 36-րդ ցուցահանդեսը

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ կազմակերպվող Հայ գրքի ավանդական ցուցահանդեսը համախմբում է Լիբանանի զանազան հայկական հրատարակչատները, անհատ հեղինակների, մտավորականների և դպրոցական աշակերտների` նպատակ ունենալով արթուն պահելու հայ գիրն ու գրականությունը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Շվեյցարիայի եկեղեցիների կենտրոնատեղին

Շվեյցարիայի Բեռն մայրաքաղաքում տեղի ունեցավ հանդիպում Շվեյցարիայի եկեղեցիների խորհրդի ներկայացուցիչների հետ:
place for ads, anouncements
place for ads, anouncements
place for ads, anouncements
place for ads, anouncements
place for ads, anouncements
place for ads, anouncements
Place for supporters
& advertisement
Place for supporters
& advertisement
Place for supporters
& advertisement