Օրվա պատգամ

Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները

Առակներ 29.2-7

2 Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները. արդարները հեծում են ամբարիշտների իշխանության տակ: 3 Իմաստություն սիրողը ուրախացնում է իր հորը, մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստությունը: 4 Արդար թագավորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրենը կործանում է այն: 5 Ով կռիվ է փնտրում բարեկամի դեմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար: 6 Մեղավոր մարդու համար խիստ որոգայթ կլարվի, բայց արդարը պիտի լինի ուրախության և խնդության մեջ: 7 Արդարը գիտե տնանկներին իրավունքով դատել, բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մեջ, իսկ աղքատն էլ իրավախոհ միտք չունի: