Օրվա պատգամ

Թե մեկը լսելու ականջ ունի, թող լսի

Ավետարան ըստ Մարկոսի 4.21-25

21 Եվ նրանց ասաց. «Մի՞թե ճրագը բերվում է, որ կաթսայի կամ մահճի տակ դրվի: Չէ՞ որ աշտանակի վրա է դրվում:
22 Արդ, ծածուկ բան չկա, որ չհայտնվի, և գաղտնի բան չի եղել, որ ի հայտ չգա:
23 Թե մեկը լսելու ականջ ունի, թող լսի»:
24 Եվ նրանց ասաց. «Զգո՛ւյշ եղեք, թե ինչ եք լսում, և ինչ որ լսում եք, ավելին կտրվի ձեզ. ինչ չափով որ չափում եք, նույնով Աստված պիտի չափի ձեզ համար:
25 Ով որ ունի, նրան պիտի տրվի. իսկ ով որ չունի, նրանից պիտի վերցվի, ինչ էլ որ նա ունի»: