Օրվա պատգամ

Սա ամեն ինչ լավ արեց

Ավետարան ըստ Մարկոսի 7.31-37

31 Եվ դարձյալ, դուրս ելնելով Տյուրոսի և Սիդոնի սահմաններից, եկավ Գալիլիայի ծովեզրը՝ Դեկապոլսի սահմաններից ներս:
32 Նրա առաջ բերեցին մի խուլուհամր մարդ և աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրա:
33 Եվ Հիսուս, նրան ամբոխից մի կողմ տանելով, իր մատները դրեց նրա ականջների մեջ և այնտեղ թքեց. ապա բռնեց նրա լեզվից.
34 դեպի երկինք նայեց, հոգոց հանեց և ասաց՝ եփփաթա, որ նշանակում է՝ բացվի՛ր:
35 Եվ իսկույն նրա լսողությունը բացվեց, և լեզվի կապանքներն ընկան, և խոսում էր ուղիղ:
36 Եվ նա նրանց պատվիրեց, որ ոչ ոքի չասեն. բայց ինչքան էլ նա պատվիրում էր նրանց, նրանք է՛լ ավելի էին տարածում:
37 Եվ ավելի ու ավելի էին զարմանում և ասում. «Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել»: