Օրվա պատգամ

Սիրտս ցավում է այս ժողովրդի համար

Ավետարան ըստ Մարկոսի 8.1-9

1 Այդ օրերին ժողովուրդը դարձյալ շատ էր, և ուտելու բան չունեին: Հիսուս կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց.
2 «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն երեք օր է, որ ինձ մոտ են. և բան չունեն, որ ուտեն:
3 Եթե նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կլինեն, որովհետև նրանցից ոմանք հեռուներից են եկել»:
4 Աշակերտները նրան պատասխանեցին և ասացին. «Որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել այս ամայի վայրում»:
5 Եվ նա հարցրեց նրանց. «Քանի՞ նկանակ հաց ունեք»: Եվ նրանք ասացին՝ յոթ:
6 Եվ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրա. և վերցնելով յոթ նկանակները՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ. և նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին:
7 Եվ քիչ թվով ձկներ էլ ունեին. և նա այդ ևս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել:
8 Կերան և կշտացան և յոթ զամբյուղ ավելացած կտորտանքներ վերցրին:
9 Եվ նրանք, որ կերան, մոտ չորս հազար հոգի էին. և նրանց արձակեց: