Թեմեր և Պատվիրակություններ

Երիտասարդության հետ հանդիպում Արցախի թեմում

Հունվարի 9-ին Արցախի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ հանդիպում տեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ու եկեղեցասեր երիտասարդների միջև, մասնակցությամբ հոգևոր հովիվների և երիտասարդաց կառույցի ղեկավար Սամվել սարկավագի:

Սրբազան հայրն իր խոսքում կարևորեց եկեղեցասեր երիտասարդների դերը թեմական և հասարակական կյանքում, <լինել ազգասեր ու հայրենասեր>,պատրաստակամություն հայտնելով աջակցելու իրենց նախաձեռնություններին: Սամվել սարկավագ Մկրտչյանը ներկայացրեց 2019 տարվա գործունեության վերաբերյալ տեղեկատվություն , առաջարկելով 2020 թվականի գործունեության ծրագիրը կազմել համատեղ քննարկման արդյունքում:

Երիտասարդների առաջարկով որոշվեց առաջիկայում ուխտագնացություններ կազմակերպել Արցախի և մայր Հայաստանի մի շարք սրբավայրեր, միջոցառումներ կազմակերպել երիտասարդության ազգային ու հոգևոր ինքնագիտակցության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև համատեղ ծրագրերով նշելու ազգային -եկեղեցական առաջիկա տոները:

Երիտասարդները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հարցերը թեմակալ առաջնորդին և ստանալ սպառիչ պատասխաններ:

Արցախի թեմի մամլո դիվան

Place for supporters
& advertisement