Թեմեր և Պատվիրակություններ

ԶՈՐԱՑՆԵԼ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ, ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅ ՏԵՍԱԿԸ

Հայ Առաքելական եկեղեցու Էստոնիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ համայնքը Տալլիննում մեծ խանդավառությամբ դիմավորեց Բալթյան Երկրների թեմի Հոգևոր Առաջնորդ Գերաշնորհ S. Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանին, ով իր օրհնությունն ու հովվական սերը բերեց եկեղեցասեր հայորդիներին:

Սրբազանի նախաձեռնությամբ մայիսի 30-ին տեղի ունեցավ հավաքական հանդիպում Քրիստոնեական կրթության կենտրոնում, ուր քննարկվեցին ծխական եկեղեցաշինության արդի կառուցողական խնդիրներ: Սրբազանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, որի ընթացքում անդրադարձ եղավ մեր մատաղ սերնդի հայեցի և հոգևոր դաստիարակությանը, կարևորելով երիտասարդության ակտիվ ներգրավվածությունը հոգևոր, կրթական և մշակութային կյանքում: Երեկոյան Սրբազան Հայրը Էստոնիայի Հայկական Ազգային Միության Մշակութային կենտրոնում հանդիպեց համայնքի ներկայացուցիչների հետ:

Կիրակի օրը, մայիսի 31-ին, ձեռամբ S. Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանի մատուցվեց Հոգեգալստի տոնական Սուրբ Պատարագ, որը հեռարձակվեց Հայ Առաքելական Եկեղեցու Բալթյան Երկրների թեմական համացանցում:

Place for supporters
& advertisement