Թեմեր և Պատվիրակություններ

Ի Տեր ննջեց Տեր Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 2-ին հանկարծամահ է եղել Երևանի Հարավարևմտյան թաղամասի Ս. Երրորդություն եկեղեցուհոգևոր սպասավոր Տեր Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանը:

Խունկ և աղոթք նրա հիշատակին:

 

Ծնվել է 1956թ. հուլիս 16-ին, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:

1963-1971թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը:

1971-1975թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանում:

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1977-1979թթ. շարունակել է ուսումն ու ավարտել Էջմիածնի Հոգևոր ճեմարանը:

1978թ-ի մայիսի 27-ին ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:

1982-1985թթ. սովորել է մերձմոսկովյան Զագորսկ քաղաքի Հոգևոր ակադեմիայում:

1991թ-ի ապրիլի 7-ին ձեռամբ Տեր Գարեգին արք. Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս) ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1991-2000թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

1990-2000թթ. հոգևոր երաժշտություն է դասավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:

1998 թ-ի հունվարի 9-ին Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

2000թ. առ այսօր հոգևոր երաժշտություն է դասավանդում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

2000-2001թթ. ծառայել է Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

2001-2013թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

2005 թ-ի փետրվարի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:

2011 թ-ի մարտի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ:

2013-2015թ ծառայել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

2015 թ.-ի հուլիսի 1-ից առ այսօր ծառայում էր ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

Տեր Հայրն ունի 3 զավակ:

Place for supporters
& advertisement