Թեմեր և Պատվիրակություններ

Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակի հովվական այցը Դանիայի հայոց հովվություն

Սեպտեմբերի 20-23-ը Դանիայի հայոց հովվություն էր այցելել Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։ Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Դանիայի Քոլդինգ քաղաքում։

Առաջնորդ Սրբազան հայրը Պատարագի ընթացքում քարոզ խոսեց հավուր պատշաճի, ապա ներկաներին շնորհավորեց անկախության տոնի առթիվ։ Սրբազանն իր քարոզի ընթացքում հորդորեց մեր հավաքական կյանքում վերաժևորել ձեռք բերված անկախությունը, աղոթքով հիշել բոլոր այն երախտավորներին, ովքեր իրենց կյանքը դրեցին անկախության զոհասեղանին։

Պատարագի ավարտից հետո բոլորը ներկա գտնվեցին եկեղեցուն կից սրահում՝ միասին տոնախմբելու ՀՀ Անկախության օրը։ Եկեղեցական վարչության անդամները համայնքի անդամների անունից շնորհավորեցին Սրբազանին եպիսկոպոսական ձեռնադրության առթիվ՝ փախանցելով բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնեցին այս այցելության համար։

Նույն օրը Տիրան սրբազանը այցելեց նաև Օդենսե քաղաքը, իսկ Սեպտեմբերի 22-ին՝ Կոպենհագեն, որտեղ հանդիպումներ ունեցավ Դանիայի հայ համայնքի բարերաների և այլ ներկայացուցիչների հետ։

Place for supporters
& advertisement