Թեմեր և Պատվիրակություններ

Կոմիտաս Վարդապետի 150-ամեակին նուիրուած միջոցառումներ կ’անցկացուեն ԱՄՆ Արեւմտեան թեմում

ԱՄՆ Արեւմտեան թեմը Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի բարձր հովանաւորութամբ ապ­րի­լի 6-ին Առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդեանց եկե­ղե­ցում կազմակերպում է ընդգրկուն միջո­ցա­ռում՝ նուիրուած Կոմիտաս Վարդապետի ծննդ­եան 150-ամեայ յոբելեանին։

«Վերագտնենք մեր հաւատքը փոփոխուող աշխարհում» խորագրի ներքոյ անցկացուող հան­­դիսութիւնը լայն ու բազմաբնոյթ ծրագիր ունի։

Բացումը կը լինի առաւօտեան ժ. 9։30 Բըր­բան­կի հայոց Սբ. Ղևոնդեանց առաջ­նորդանիստ եկեղեցում, Տ. Վազգէն Քահ. Մովսէսեանի բացման խօսքով և շաբաթօրեայ դպրոցների սաների երգեցողութեամբ։

Ապա գիտաժողովի ընթացքին Կոմիտասի կեանքի ու գործունէութեան տարբեր կողմերը բացայայտող ելոյթներ կ’ունենան հոգևորականներ և մտաւորականներ, այդ թւում՝ Տ. Վազգէն Քահ. Բոյաջեանը կը ներկայացնի «Կոմիտաս Վարդապետը իբրև հոգևորական» զեկուցումը, Տ. Յովնան Արք. Տէրտէրեան՝ «Կոմիտասեան Պատարագը», Վաչէ Մանկրեանը՝ «Հայ երգի հանճարը` Կոմիտաս վարդապետ», Տ. Զաքարիա Քահ. Սարիբէկեանը՝ «Կոմիտաս Վարդա­պե­­տը որպէս հայ ինքնութեան բացայայտող», Հայկ Մադոյեանը՝ «Կոմիտասի կերպարի բա­ցա­յայտումը ըստ նրա նամակների»։

Յայտագրի երկրորդ կարևոր մասը Կոմիտասեան համերգն է։ Երեկոյեան ժ. 18։30 տեղի կ’ունենայ համերգ՝ Լոս Անջելէսի Կալիֆորնիական համալսարանի «Վէմ» կամերային նուագախմբի, Սրբոց Ղեւոնդեանց եկեղեցու «Շնորհալի» երգչախմբի, Վաչէ Մանկերեանի դաշնամուրային կատարումներով։ Կը ներկայացուեն Կոմիտասի երգերի գործիքային և երգչա­խմբային մշակումներ։ Ողջ յայտագրի տոմսի արժէք է սահմանուել $35, միայն համերգինը՝ $20։ Ընդմիջումներին կը լինեն հիւրասիրութիւններ։ Սպասելի են այլ անակն­կալ­ներ։

Կոմիտասի 150-ամեակին նուիրուած ապրիլի 6-ի այս միջոցառումների շարքը Կոմի­տաս­եան հանճարի մթնոլորտում լինելու և վստահ ենք՝ հոգևոր վերելքի շատ պահեր պիտի պարգևի մասնակիցներին՝ մէկ անգամ ևս համոզուելու առիթ տալով, որ գործ ունենք «մարդու ներաշխարհը հրդեհող ու ոգեշնչող յաւիտենական արժէքների» հետ (Յովնան Արք. Տէր­տէր­եան)։

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement