Թեմեր և Պատվիրակություններ

«Հայկական Գաթա» փառատոն Մեծ պահքի միջինքին

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում արդեն 8-րդ անգամ անցկացվեց «Հայկական Գաթա» փառատոնը։ Տարիներ առաջ ձեռնարկված գեղեցիկ նախաձեռնությունը վերածվեց սպասված ավանդույթի և ամեն տարի Մեծ Պահքի 24-րդ օրը՝ միջինքին, անցկացվում է այս գեղեցիկ փառատոնը:

Այս տարի ևս տանտիկինները բոլորին զարմացրեցին տարատեսակ գաթաների գեղեցկությամբ ու հմայքով։ Նախ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը, Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանն ու Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը կատարեցին հանդիսավոր ժամերգություն, ապա Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի կրթամշակութային և երիտասարական կենտրոնի Սուրբ Գրիգոր Տաթևացի մեկօրյա դպրոցի սաները ներկայացրեցին Միջինքի և ավանդաբար Ջավախքում անցկացվող «Հայկական Գաթա» փառատոնի մասին կարճ ակնարկ, որից անմիջապես հետո հոգևոր դասի կողմից կատարվեց գաթաների օրհնության կարգ:

Փառատոնին մասնակից տիկնայք ու աղջիկներ շնորհակալագրերից բացի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու խաչի քավոր Վարդան Սահակյանի կողմից ստացան գեղեցիկ նվերներ։

Փառատոնին ներկա էին Ախալքալքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, Ախալքալաքի շրջանային վարչության մշակույթի և սպորտի բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորներ, այլ պաշտոնյա այրեր, մշակույթի գործիչներ, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Զարթոնք», Վաչիան և Բարալեթ գյուղերի պարային համույթները։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնաորդական փոխանորդության մամլո դիվան

Place for supporters
& advertisement