Թեմեր և Պատվիրակություններ

Հանդիպում Վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահի հետ

2019 թվականի հուլիսի 8-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում կայացավ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և աշխարհիկ աշխատակազմի անդրանիկ հանդիպումը թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ:

Հանդիպմանը հյուրաբար ներկա էր Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, Մառնեուլի շրջանի Կարմիր և Աղքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը և ուրիշներ:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement