Թեմեր և Պատվիրակություններ

ՀՀ Նախագահն այցելեց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Ս/թ. օգոստոսի 21-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի այցելեց ՀՀ Նախագահ մեծարգո տիար Արմեն Սարգսյանը՝ մեծազնիվ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ։

Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ուղեկցությամբ, տիար Սարգսյանը ծանոթացավ անցած տարվա ավարտին իր կողմից հովանավորված Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վերանորոգված որմնանկարներին։

Հարգարժան պարոն Սարգսյանը, Արագածոտնի մարզի մարզպետ պարոն Դավիթ Գևորգյանը և Օշական համայնքի ղեկավար պարոն Արամ Ներսիսյանը հարգանքի տուրք մատուցեցին և խոնարհվեցին Մեծ Վարդապետի շիրմին, ապա պարոն Նախագահը և տիկին Սարգսյանը շրջեցին եկեղեցու տարածքում, այցելեցին Տառերի պուրակ և Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատուն։

Place for supporters
& advertisement