Թեմեր և Պատվիրակություններ

Հռոմի Պապը հայցեց Աստծո շնորհը հայ գերիների ազատարձակման համար

Կիրակի՝ ապրիլի 4-ին ավանդական Ս․ Հարության իր ուղերձում, որն առաջնորդում է «Urbi et Orbi» օրհնությունը՝ Սրբազան Քահանայապետն՝ անդրադառնալով աշխարհում շարունակվող պատերազմների և բռնություններին, ասաց․ «Թող Տերը, ով մեր խաղաղությունն է, օգնի մեզ հաղթահարել պատերազմի մտածելակերպը: Թող շնորհի, որ տարբեր հակամարտությունների՝ հատկապես Արևելյան Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի գերիները, ապահով վերադառնան իրենց ընտանիքներ և թող ոգեշնչի աշխարհի ղեկավարներին՝ զսպելու զենքի մրցավազքը:
Հիշենք, որ մարտի 10-ին Գերշ․ Տ․ Խաժակ Պարսամյանի հանդիպմանը Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ շոշափվել էին նաև հայ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձերի անհապաղ հայրենադարձման խնդիրները։ Կարդինալը կիսվել էր հարցի վերաբերյալ իր մոտեցումներով։
Հանդիպման հաջորդ օրն իսկ Վեհափառ Հայրը կոչով դիմել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին և տարբեր դավանանքների այլ հոգևոր առաջնորդներին ՝ խնդրելով իրենց միջնորդությունը ազատ արձակելու մինչ օրս Ադրբեջանում կալանավորված ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին:
Place for supporters
& advertisement