Թեմեր և Պատվիրակություններ

Ուկրաինայի հայոց թեմի եկեղեցականաց հավաք Կիևում

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին, նախագահությամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Մարկոս եպս․ Հովհաննիսյանի, տեղի ունեցավ քահանայից ժողով։

Հավաքն սկսվեց ճաշու ժամերգությամբ։ Քննարկվեցին Գերագույն Ռադայի կողմից առաջադրված 0931 օրենքի նախագիծը, Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վ․ Զելենսկու հետ կրոնական կազմակերպությունների առաջնորդների հանդիպման արդյունքները։

Սրբազան հայրն իր գնահատանքի խոսքն ուղղեց փոխառաջնորդ Տ․ Իսահակ վրդ․ Պողոսյանին՝ նորընծա գրքի շնորհանդեսի առիթով, որը կարևոր ձեռնարկ է Ուկրաինայի հասարակության հայաճանաչման համար։

Անդրադարձ կատարվեց եկեղեցաշինության և Ուկրաինայում հայոց պատմական ժառանգության պահպանման ծրագրերին, այլև Մայր Տաճարի վերանորոգման նվիրական գործընթացին։

Place for supporters
& advertisement