Թեմեր և Պատվիրակություններ

Պաշտոնական հաղորդագրություն

Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, վերջին շրջանում հանրային բացասական հրապարակումներ են կատարվում ԱՄՆ Արևմտյան Թեմի, Թեմակալ Առաջնորդի և հոգևորականների հասցեին։

Թեև թեմի փաստաբանական խորհուրդը մեզ հորդորում է զուսպ գտնվել և չհանրայնացնել ընթացող դատաիրավական գործընթացների հետ առնչված հարցեր, այնուամենայնիվ ուզում ենք հավաստիացնել, որ հասցեագրված անհիմն մեղադրանքները որևէ աղերս չունեն իրականության հետ։
Թեմը շարունակում է գործակցել փաստաբանների եւ համապատասխան մարմինների հետ՝ ամբողջությամբ քննելու անհիմն մեղադրանքները և պարզելու այդ հերյուրանքները տարածողների շրջանակը։

Մինչ այդ, մեր խնդրանք ու կոչն է բարեպաշտ ժողովրդին՝ չհիասթափվել։ Վստահ եղեք, որ արդարությունն ի վերջո պիտի հաղթանակի և Հոլիվուդի Ս․ Հովհաննու Կարապետ եկեղեցին պիտի վերակառուցվի։

Շնորհակալ ենք Ձեր մշտական աջակցության համար։ Մնացե՛ք աղոթարար մեր Սուրբ Եկեղեցու եւ առհասարկ՝ բոլորի համար։

Թեմական Խորհուրդ
ԱՄՆ Արևմտյան Թեմի

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement