Թեմեր և Պատվիրակություններ

Վիրահայոց թեմում երիտասարդները մասնակցում են ուսուցողական տարբեր վարժանքների

Վիրահայոց թեմում շարունակվում են աշխատանքները թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և «Ջինիշյան հիշատակիհիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական երկխոսություն և փորձնական քայլեր փոփոխությունների համար 2018-2019թթ» նախագծով միջոցառումները կյանքի կոչելու ուղղությամբ:  «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի սույն նախագծի համակարգող Էմիլ Սարգսյանի ղեկավարությամբ առաջին փուլի սեմինար-հանդիպումներից հետո թիրախային դարձան վարժանքներն ու խաղերը:

2019 թվականի մարտի 20-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում երիտասարդների համար խմբային աշխատանքի գծով վարժանք անցկացրեց կրթության ծրագրերի ստեղծագործական կենտրոնի համակարգող,  BTU-իև Իլիայի համալսարանի դասախոս Թեոնա Դալլաքիշվիլին: Վարժանքի ընթացքում մասնակիցները ունկնդրեցին խմբային աշխատանքի ունակությունների մասին, արտահայտեցին  կարծիքներ տարբեր գաղափարների և դրանց իրականացման պլանների վերաբերյալ:

Նույն նախագծի շրջանակներում  մարտի 23-ին անցկացված հաջորդ գործնական վարժանքի նպատակն էր երիտասարդներին սովորեցնել ճիշտ ուղղվածության և գրագետ նախագիծ գրելու մեթոդիկան:  Վիրահայոց թեմի «Հայարտուն կենտրոնի այդ օրվա հյուրն էր նորույթների աջակցության հիմնադրամի հիմնադիր տնօրեն, ISET-ի հրավիրյալ դասախոս, Թբիլիսիի Google դեվելոպերային խմբի և WomenTechmakers ծրագրի նախաձեռնող և լիդեր Նինո Նանիտաշվիլին: Դասախոսը երիտասարդներին հանգամանորեն բացատրեց նախագիծ գրելու և դրա  հաջող իրականացման մասին: Հատկանշական է, որ երիտասարդները  բարձրաձայնեցին և փոխանակեցին սեփական մտահղացումները և որոշեցին կատարել նախագիծ գրելու փորձեր:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement