Թեմեր և Պատվիրակություններ

Քահանայից ժողով Արագածոտնի թեմում

Հունվարի 31-ին Մուղնու Սուրբ Գևորգ վանքի վանատանը տեղի ունեցավ քահանայից ժողով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի Թեմի Թեմակալ Առաջնորդի բարձր տնօրինությամբ։

Ժողովին հրավիրված ՀՀԵՄ պատասխանատու Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Արագածոտնի թեմի հոգևոր հովիվները թեմակալ առաջնորդի բարձր տնօրինությամբ քննարկեցին թեմի բոլոր ծուխերում երիտասարդաց միությունների ստեղծման հարցը, գյուղերի և քաղաքների ակտիվ մասնակցության խնդիրներն ու ճանապարհները’ երիտասարդաց միությունների բարենպաստ ծառայությունն ու ձևավորման սկիզբը կազմակերպելու, ինչպես նաև կամավորների ներգրավվածությունը և ծառայությունը համայքային կյանքից ներս կարգավորելու նպատակով։

Place for supporters
& advertisement