Թեմեր և Պատվիրակություններ

Օրհնություն՝ ուսումնական տարվա նախաշեմին

Քարակերտ համայնքը Արմավիր քաղաքից գտնվում է 75կմ. հեռավորության վրա: 2002թ-ին Քարակերտ համայնքում հիմնադրվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր մշակույթի կենտրոնը:  Կենտրոնում գործում է արվեստի և արհեստի 9 խմբակներ,  ուր հաճախում են 160 երեխաներ 4-17տարեկան: Կենտրոնում 2012թ-ից գործում է նաև նախակրթարան, որտեղ հաճախում են 4-6 տարեկան 30 երեխա:

Ուսումնական տարվա նախաշեմին, այս տարի նախակրթարանն ավարտած 9 երեխաները, այցելեցին Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, ստանալու Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի հայրական օրհնությունը: Այս առիթով աշակերտները ստացան նվերներ, գրենական պիտույքներ և օրհնված խաչեր:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement