Թեմեր և Պատվիրակություններ

Եպիսկոպոսական Ս․ Պատարագ, դպրական ձեռնադրություն և տվչություն Շվեդիայի հայկական եկեղեցում

Կիրակի՝ նոյեմբերի 17-ին, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան եպս․ Պետրոսյանը Սոդերթելիո Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցեց եպիսկոպոսական Ս․ Պատարագ։

Սրբազան Հոր ձեռամբ Սոդերթելիո Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցու և Ստոկհոլմի եկեղեցական համայնքի ընդհանուր 14 սպասավորներ արժանացան դպրական աստիճանի։ Դպիրներից 3-ը իբրև գնահատություն երկար տարիների անխոնջ և նվիրյալ ծառայության դարձան ուրարակիր։

Ս․ Պատարագի արարողությանը ներկա էին Սոդերթելիո Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քհն․ Իսախանյանը, որը սպասավորում էր Ս․ Խորանին, Արժանապատիվ Տեր Նորայր քհն․ Գանջումյանը, ինչպես նաև Շվեդիայի Կաթողիկե Հայոց Առաջնորդ Հոգեշնորհ Տեր Հովսեփ Ծ․ Վրդ Պահեն։

Ս․ Պատարագին ուխտավորաբար ներկա էին նաև բազմաթիվ հավատացյալներ Շվեդիայի տարբեր քաղաքներից։

Place for supporters
& advertisement