Գիտե՞ք, որ հայերն Ինդոնեզիայում ունեցել են 1 մատուռ և 2 եկեղեցի
19-րդ դարում հայերն Ինդոնեզիայում ունեցել են մեկ մատուռ և երկու եկեղեցի:
1831 թ. Բաթավիայում (այժմ` Ջակարտա) հայերը Հակոբ Հարությունյանի բարերարությամբ կառուցել են Ս. Հռիփսիմե փայտաշեն մատուռը, 1852-ին` Ս. Հովհաննես եկեղեցին (պատկերված է նկարում), իսկ 1927 թվականից Սուրաբայայում գործել է Ս. Գևորգ եկեղեցին:
17-րդ դարում Ճավա կղզում ապրում էր շուրջ 2000 հայ, որոնք գաղթել էին Նոր Ջուղայից և Մադրասից:
Հայերը հիմնականում զբաղվում էին վաճառականությամբ և արհեստներով: