Գիտե՞ք, որ

Գիտե՞ք, որ Հայոց Եկեղեցին միակն է քրիստոնեական բոլոր եկեղեցիների մեջ, որ…

Գիտե՞ք, որ Հայոց Եկեղեցին միակն է քրիստոնեական բոլոր եկեղեցիների մեջ, որ Ս. Հաղորդության գինուն ջուր չի խառնում:

Ծիսական այս Սրբազան Ավանդությունը հաստատել է մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչը: Այս հարցում Ս. Գրիգորը նկատի է ունեցել նաև հայ ժողովրդի գինի խմելու ազգային ավանդույթը:

Անապակ գինով պատարագելու ավանդույթից շեղումը մեր հայրերի և վարդապետների կողմից ընկալվել է որպես հեռացում ուղղափառ հավատքից:

Այս խնդիրը կռվախնձոր է եղել նաև տարբեր դարերում միջեկեղեցական երկխոսությունների և աստվածաբանական քննարկումների ժամանակ: