Գիտե՞ք, որ

Գիտե՞ք, որ Հայոց Եկեղեցու նշանավոր վարդապետ Եզնիկ Կողբացու…

Գիտե՞ք, որ Հայոց Եկեղեցու նշանավոր վարդապետ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» կարևոր աշխատությունը մեզ է հասել ձեռագիր մեկ ընդօրինակությամբ (ՄՄ ձեռ. Հմր 1097, 1280 թ.):

Այս աշխատությունը Ե դարի հայ աստվածաբանական և իմաստասիրական մտքի կարևոր սկզբնաղբյուրներից է, որում հեղինակը հերքում է զրադաշտական դուալիստական կրոնի գաղափարական հիմքերը, չարի էություն լինելը և ջատագովում քրիստոնեական վարդապետությունը:

Եզնիկը զրադաշտականության քննադատությամբ ընդդիմանում էր նաև ընդհանրապես հեթանոսությանը և նրա տարբեր դրսևորումներին` սնահավատությանը, ճակատագրապաշտությանը, աստղագուշակությանը և այլն:

Ուշագրավ են հատկապես նրա մտածումները մարդու ազատ կամքի մասին: Աշխատությունն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը և հետաքրքրությունը: