Գիտե՞ք, որ

Գիտե՞ք, որ Միածնաէջ Մայր Տաճարի կենտրոնական դուռը…

Միածնաէջ Մայր Տաճարի կենտրոնական դուռը նվիրաբերություն է Թբիլիսիի Ս. Ստեփանոս կուսանաց անապատի վերջին մայրապետ, իշխանուհի, ավագ սարկավագուհի Հռիփսիմե Թահիրյանցի կողմից:

Այս սարկավագուհին հայտնի է եղել իր բարեպաշտությամբ, զանազան առաքինություններով և հատկապես մարդասիրությամբ, մեծ օգատակարություն է բերել նաև ազգային և բարեսիրական հաստատություններին:

Հռիփսիմե Թահիրյանցն ուխտագնացության ժամանակ մեծ գումար է նվիրել Երուսաղեմի հայոց վանքին: Ի գնահատություն իր ծառայության՝ արժանացել է ականակուռ լանջախաչ և մատանի կրելու պատիվներին, իսկ Երուսաղեմի Հայ Պատրիարքներից մեկը նրան նվիրել է ոսկե խաչ Քրիստոսի խաչափայտի մասունքով:

Նա իր մահկանացուն է կնքել 1934 թ. և թաղվել Ս. Գայանե վանքի գերեզմանատանը: