Գիտե՞ք, որ

Գիտե՞ք, որ Սիմեոն Ծերունին…

Գիտե՞ք, որ Սիմեոն Ծերունին, ըստ Հայոց Եկեղեցու վարդապետների և մատենագիրների, ապրել է 344 տարի:

Այս մասին առաջինը վկայում է Ստեփանոս Սյունեցին Ղուկասի Ավետարանի իր մեկնության մեջ, որը կրկնել են նաև Վարդան Արևելցին և Ս. Գրիգոր Տաթևացին:

Հետևաբար, «Սիմեոն Ծերունի լինես» մաղթանքը նշանակում է երկար ապրես: Հոգևոր տեսանկյունից կարևոր է նաև այդ երկարակեցությանը նաև բովանդակություն հաղորդելը, ինչպես Սիմեոնն էր, ով արժանացավ Տիրոջը տեսնելուն և Նրան գրկելուն: