Գիտե՞ք, որ

Արեւելքն ու արեւմուտքը եկեղեցում

rk8Եկեղեցում Ս. Սեղանը միշտ արևելյան կողմում է, իսկ կենտրոնական դուռը` արևմտյան:

Արևելքը կենդանի Արեգակի` Հիսուսի խորհուրդն ունի: Արևմուտքը խորհրդանշում է խավարը, որտեղ բնակվում է սատանան:

Քրիստոնյաները հավատում են, որ երկրորդ գալստյան ժամանակ Քրիստոս արևելքից է գալու, ուստի այս սպասումով էլ դեպի արևելք են աղոթում` ըստ առաքելական կաննոների: Նույն սկզբունքով Հրաժարիմքն ասելիս դեպի արևմուտք են շրջվում, իսկ Հավատամքն ասելիս` դեպի արևելք: