Գիտե՞ք, որ

Armchurch.info-ն հասանելի է արդեն Android համակարգով հեռախոսների օգտատերերի համար

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Armchurch.info կայքը Android օպերացիոն համակարգով օժտված հեռախոսների համար արդեն ունի հատուկ ծրագիր, որը բեռնելով կարող եք հետևել կայքում արտացոլվող լրահոսին:

Կայքի համար այն մշակվել է Բրազիլիայում գործող Vasktech Technology ընկերության կողմից: Armchurch.info աշխատակազմը շնորհակալություն է հայտնում Վազգեն սրկ. Եգիներյանին` ցուցաբերած աջակցության համար:

Ծրագիրը կարող եք անվճար բեռնել Google Play Market-ում` https://play.google.com/store/apps/details?id=vastechtechnology.armchurchinfo հղումով:

Առաջիկայում հասանելի կլինի նաև ծրագրի IOS տարբերակը:

Փնտրեք մեզ Google Play Market-ում և հաղորդ դարձեք եկեղեցական լուրերին ամբողջ աշխարհից: