Եկեղեցական Օրացույց

Աշխարհամատրան կիրակի

2019 -05-05

Հիսուս Քրիստոսի Հարության` Ս. Զատկին հաջորդող երկրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի` ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այս եկեղեցին նկատվում է Սիոնի վերնատունը, որտեղ Հիսուս Քրիստոսը հաստատեց հաղորդության խորհուրդը:

Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի, տոնի ժողովրդական  անվանումն է` կապված բնության գարնանային զարթոնքի հետ: