Եկեղեցական Օրացույց

Ավագ երեքշաբթի: Պահք: Հիշատակ տասը կույսերի

2019 -04-16

Այս օրը հիշատակվում է տասը կույսերի առակը (Մատթ. 25.1-13): Առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը: «Արթո´ւն կացեք, որովհետև չգիտեք ո´չ օրը և ո´չ էլ ժամը» (25.13):

Երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգը ձեռքներին պահում են վառվող մոմեր և խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը` հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին: Այս արարողությունը մեզ հուշում է առաքինի գործերով պատրաստ լինել Տիրոջ գալստյանը: