Եկեղեցական Օրացույց

Ավագ երկուշաբթի: Պահք

2019 -04-15

Նվիրված է աշխարհի արարչագործությանը: Օրվա ավետարանական ընթերցումներում հիշատակվում է Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը և անպտուղ թզենու պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին` վկայելով. «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:18-22): Թզենու պտուղը խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը պատժվելու է անպտուղ թզենու նման:

Օրվա խորհրդով նախ պետք է ի խնդիր հավատի մաքրության սովորենք պատշաճ վերաբերմունք դրսևորել սրբությունների հանդեպ և բարի գործերով մշտապես վկայենք մեր հավատը, փաստենք մահվան հանդեպ Քրիստոսի հարության հաղթությունը: