Ավագ հինգշաբթի: Պահք: Հիշատակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի
2021 -04-01
Օրը նվիրված է Տիրոջ Վերջին ընթրիքին: Ավագ հինգշաբթի առավոտյան կատարվում է Ապաշխարողաց կարգը, որին մասնակից հավատացյալները Մեծ պահքի պահեցողությունից հետո արձակվում են իրենց մեղքերից:
Եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Ս. Հաղորդության խորհրդի հաստատման:
Երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողություն: Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ ցուցաբերելով, լվանում է իր աշակերտների ոտքերը, այնպես էլ հայոց եկեղեցիներում հոգևորականները եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում և յուղով են օծում 12 մանուկների ոտքերը:
