Եկեղեցական Օրացույց

Ավագ շաբաթ: Պահք: Ս. Զատկի ճրագալույց

2019 -04-20

Ավագ շաբաթը հիշատակում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ինչպես ուսուցանում է մեզ Եկեղեցու վարդապետությունը` Քրիստոս գերեզման դրվելով իջնում է դժոխք և ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին: Այս օրը սգո և տրտմության օր է:

Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի Հրաշափառ Հարության ավետիսը, որով և ամբողջանում և իմաստավորվում է Մեծ Պահքը: