Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Սամոսատում նահատակված Ս. Հիպիրիքյանների

2020 -10-27

Ս. Հիպիրիքյանները 7 վկաներ էին Փոքր Հայքի Սամոսատ քաղաքից, Մաքսիմինոս Դաժ կայսեր օրոք, Գ-Դ դդ.: Իրենց քաղաքի կուռքերի պատվին կազմակերպված տոնակատարության ընթացքում նրանք իրենց տանը աղոթում էին: Այդ ժամանակ նրանց են այցելում իրենց հեթանոս 5 բարեկամները, որոնք հարցնում են նրանց՝ տոնին չմասնակցելու պատճառը և ունկնդրելով վկաների քարոզը քրիստոնեության ճշմարիտ կրոն լինելու վերաբերյալ՝ դառնում են Քրիստոսի հետևորդներ: Նրանց դատական ատյան են տանում, սակայն բոլորն էլ  հաստատուն են մնում իրենց հավատքի մեջ` ընդունելով նահատակության անթառամ պսակը:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հիպիրիքյանների հիշատակը տոնում է Խաչվերացի Է կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: