Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Սուրբ Հակոբոս և Շմավոն առաքյալների

2017 -09-02

Ս. Հակոբոս առաքյալը Զեբեդյան Հակովբոսից տարբերվելու համար «Ալփյան» և «Կրտսեր Հակոբոս» է կոչվում: Հակոբոս Ալփյան առաքյալն Ավետարանը քարոզել է Պաղեստինի հարավային ծովեզերքներում և Եգիպտոսում, ուր և նահատակվել է:

Ս. Շմավոն կամ Սիմոն առաքյալն իր նախորդի՝ Հակոբոսի նման միայն հանվանե է հիշատակվում Ավետարանի մեջ: Հայտնի է նաև «կանանացի» անունով, որ նշանակում է «նախանձահույզ»: Այս անունով մի խմբակցություն կար հրեաների մեջ, որ, առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, պայքարում էր օտար՝ հռոմեական լուծն թոթափելու և ուրացող կամ օտարամոլ հրեաներին վերացնելու համար: Սիմոն Կանանացին քարոզել և նահատակվել է Պարսկաստանում:

Ս. Հակոբոս և Շմավոն առաքյալների տոնը Հայ Առաքելական Եկեղեցին եկեղեցական օրացույցի համաձայն տոնում է Վերափոխման 3-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: