Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Գենարիոս եպիսկոպոսի, Ս. Մերկերիոս զինվորի, Հակովկի և Իրավափառի

2019 -12-02

Ս. Գենարիոսը կամ Յանուարիոսը († 304) եղել է Իտալիայի Բենեվենտո քաղաքի եպիսկոպոսը և չարչարանքների է ենթարկվել Տիմոթեոս կառավարչի կողմից: Երբ Տիմոթեոսը պատժվում է կուրությամբ, հեզաբարո Գենարիոսը բժշկում է նրան: Այնժամ շուրջ 5000 մարդ հավատում է Քրիստոսին, բայց եպիսկոպոսն ի վերջո գլխատվում է:

Ս. Մերկերիոս զինվորը եղել է հռոմեական բանակի սկյութացի սպայի զավակ: Նա իր հերոսությամբ աչքի է ընկել Հռոմն ասպատակած բարբարոսների դեմ մարտնչելիս Տրայանոս Դեկոս (249-251 թթ.) կայսեր տարիներին: Մերկերիոսը գաղտնի քրիստոնյա էր: Մի անգամ նա հրաժարվում է հեթանոսական կուռքերին զոհեր մատուցելուց և բացահայտ հայտարարում իր քրիստոնյա լինելը: Մերկերիոսը դատապարտվում է անհավատության մեջ և ուղարկվում Կեսարիա, ուր և բազում տանջանքներից հետո նահատակվում է: