Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի

2017 -06-15

Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի նշխարների Հայաստան փոխադրման հիշատակության օրն է։ Աթանագինեն Ս. Գրիգոր Լուսավորչի կնոջ՝ Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, որը հերոսաբար նահատակվել էր՝ պաշտպանելով իր հավատը:

Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, որոնք ամփոփում է Աշտիշատում՝ Իննակնյա կոչվող վայրում ու Բագավանում և այդ տեղերում վկայարաններ կառուցում:

Բագավանում Տրդատ թագավորին ու արքունիքը մկրտելուց հետո Լուսավորիչը Ս. Պատարագ է մատուցում և պատվիրում, որ ամեն տարի Բագավանում տոնվող ամանորի չաստծու՝ Հյուրընկալ Վանատուրի տոնի փոխարեն տոնեն Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեի հիշատակները: