Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. Սուքիասյանց վկաների

2021 -02-02

Ալան  ազնվականներ  էին,  թվով  19  հոգի,  ովքեր   Հայոց արքունիք` Սաթենիկ թագուհու մոտ էին եկել Սուքիասի գլխավորությամբ: Արքունիքում հանդիպելով  Ոսկյանց քահանաներին` քրիստոնյա են դառնում և, քաշվելով Բագրևանդի լեռներից մեկը, որը հետագայում Սուքիասի անունով կոչվել է Սու- կավետ,  ճգնողական   կյանքով  ապրում են 44 տարի: Նահատակվում  են  նույն    լեռան  վրա`  իրենց  ճգնողական կյանքից չհրաժարվելու համար, ալանների թագավորի հրամանով: