Եկեղեցական Օրացույց

Հիշատակ Ս. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի

2020 -01-27

Քրիստոնեության արագ տարածումը հատկապես հռոմեական կայսրության սահմաններում արդեն երկրորդ դարից սկսեց անհանգստացնել է կայսրերին: Հրապարակվեցին կայսերական հրովարտակներ, որոնցով հրանագվում էր կամ հեթանոսության դարձնել քրիստոնյաներին կամ էլ հալածել մինչեւ մահ: Հալածանքների այդ ժամանակաշրջանում բազմաթիվ քրիստոնյաներ նախընտրում էին մեռնել, քան ուրանալ Քրիստոսին:

Եկեղեցին մեծապես գնահատում է հանուն Քրիստոսի այդ մարդկանց կրած չարչարանքները, նրանց համարձակությունն ու հավատի մեծությունը: Այդպիսի վկաներ են Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք նահատակված Եվգենիոսն ու Մակարիոսը եւ Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս կայսրերի օրոք նահատակված Վաղերիոսը, Կանդիտաասն ու Ակյուղասը:

Տոներ կարգելով ի հիշատակ այդ նահատակների՝ Եկեղեցին ուսուցանում է հավատացյալներին հավատարիմ մնալ Քրիստոսին նույնիսկ ամենադժվարին պայմաններում: