Եկեղեցական Օրացույց

Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

2020 -01-14
This event repeats yearly.

Հունվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի` Կարապետի (ով ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը) ծննդյան տոնը:

Հովհաննես Մկրտչի ծնունդյան մասին տեղեկություններ քաղում ենք Ղուկասի Ավետարանից (Ղուկ.  Ա 5-25): Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ընթացքում հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն զառամյալ Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը և իր կասկածամտության համար մինչև իր որդու ծնունդը պատժվում է համրությամբ:

Հովհաննես Մկրտիչը, որը պիտի հետագայում մկրտեր Տիրոջը, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել էր դեռևս իր ծնունդից առաջ: Ղուկաս Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամը այցելում է Եղիսաբեթին` Հովհաննեսի մորը, վերջինս Սուրբ Հոգով լցված բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա. որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. Ա 43-44):

Այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի˜ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»: