Եկեղեցական Օրացույց

Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

2020 -10-31

Հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում:

Քրիստոնեական հալածանքների և հավատքի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատեր են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել և հասել մեզ: Ուստի եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անձեր, որոնք իրենց թանկ արյունը հեղեցին հանուն Քրիստոսի և նրա խորհրդավոր մարմնի` եկեղեցու շինության:

Հայ Առաքելական Եկեղեցին բոլոր սուրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների տոնը նշում է Ս. Խաչի Է կիրակիին հաջորդող շաբաթ օրը: