Եկեղեցական Օրացույց

Տոն Խաչի Գյուտի

2019 -10-27

Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է:

327թ. բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը՝ Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում է Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Այդ հրաշքից հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Ս. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը:

 

Հայ Առաքելական  Եկեղեցին Խաչի Գյուտի տոնը նշում է հոկտեմբերի 23-29-ը հանդիպող կիրակի օրը: