Եկեղեցական Օրացույց

Տոն Ս. Ավետարանիչներ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի

2019 -10-19

Ս. Մարկոս Ավետարանիչը Բառնաբասի եղբոր տղան էր` բնիկ երուսաղեմացի: Կոչվում էր նաև Հովհաննես: Նրա մոր` Մարիամի տունն առաքյալների աղոթավայրն էր Երուսաղեմում: Կարծվում է, որ սա այն Վերնատունն էր, ուր Հիսուս իր վերջին ընթրիքը կատարեց, իսկ Հոգեգալստին քրիստոնեական եկեղեցին հիմնադրվեց: Նա եղել է Պետրոս առաքյալի թարգմանիչը, ինչպես նաև Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Ս. Մարկոսն ամենակարճ Ավետարանի հեղինակն է: Աստծո խոսքն է քարոզել Եգիպտոսում, ուր և նահատակվել է: Հիմնադիրն է Ղպտի Ուղղափառ Եկեղեցու:

 

Ս. Ղուկաս Ավետարանիչը երրորդ ավետարանի հեղինակն է: Ծնվել է Անտիոքում և ըստ ավանդության եղել Քրիստոսի 72 աշակերտներից: Պողոս առաքյալի վկայության համաձայն մասնագիտությամբ բժիշկ է եղել: Լսելով Քրիստոսի քարոզության մասին` գալիս է Պաղեստին և հետևում Տիրոջը: Աստծո խոսքն է տարածել Աքայայում, Լիբիայում, Եգիպտոսում և Թեբայում: Հռոմեացի Թեոփիլոսի խնդրանքով գրել է Գործք Առաքելոցը: Ըստ հին ավանդության նահատակվել Թեբայում:

 

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ավետարանիչներ Մատթեոի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի հիշատակը տոնում է Ս. Խաչի Ե կիրակիին հաջորդող շաբաթ օրը: