Եկեղեցական Օրացույց

4-րդ օր Ս. Ծննդյան պահքի: Հիշատակ Ս. Բարսեղ հայրապետի, նրա եղբայր Գրիգոր Նյուսացու, Հռոմի Սեղբեստրոս Հայրապետի և Աբբա Եփրեմ Խուրի Ասորու

2018 -01-02
This event repeats yearly.

Այս հայրերը կամ վարդապետները եղել են առաքինի կյանքով ու նկարագրով հռչակված անձնավորություններ, որոնք Եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել որպես Ընդհանրական Եկեղեցու մեծ հայրեր, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ, քրիստոնեական հավատի ուղղափառ ավանդապահներ:

Նրանց գործունեության կարևորագույն առանցքն ուղղափառ հավատի պահպանությունն ու անաղարտ փոխանցումն էր սերունդներին: Քրիստոնեության հիմնադրման օրվանից իսկ գոյություն են ունեցել հերետիկոսություններ, հերձվածներ, որոնց հետևորդները, սխալ ընկալելով ու մեկնաբանելով Աստծո խոսքը, առաջացրել ու զարգացրել են թյուր պատկերացումներ և մոլար ուսմունքներ` կապված քրիստոնեական վարդապետության  հիմնարար սկզբունքների հետ: Բայց ի հակադրություն նրանց` Եկեղեցու վարդապետները, ամբողջության մեջ ըմբռնելով աստվածային հայտնությունը, տվել են վարդապետական առանցքային դրույթների և սկզբունքների ճշգրիտ մեկնությունը` ուղղափառության սահմանների մեջ զարգացնելով եկեղեցական աստվածաբանությունը: