Եկեղեցական Օրացույց

5-րդ կիրակի: Ս. Խաչի երևման տոն

2020 -05-10

Այս տոնը հիշատակն է Երուսաղեմում Ս. Խաչի նշանի երևման: 351 թ. մայիսի 19-ին օրը ցերեկով Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է մի լուսե Խաչ: Այդ զարմանահրաշ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը` այս զարմանալի երևույթը համարելով իբրև ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ իսկ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այս նամակը պահպանվել է նաև հայերեն թարգմանությամբ և այն ամեն տարի ընթերցվում է Ս. Խաչի երևման տոնին:

Ս. Հարության տոնի շարժականության պատճառով Ս. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մինչև մայիսի 23-ը: