Եկեղեցական Օրացույց

6-րդ օր Մեծ պահքի: Հիշատակ Ս. Թեոդորոս զորավարի

2019 -03-09

Ս. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը:

Ըստ վարքագիրների ծնունդով Ամասիա քաղաքի Սարու գյուղից էր, քրիստոնյա բարեպաշտ ծնողների զավակ:

4-րդ դարի սկզբին Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի և կեղծ լինելը, գիշերով հրի է մատնում հեթանոսական Ռեա չաստվածուհու մեհյանը: Այս արարքի համար բանտ է նետվում և մեծագույն չարչարանքներից հետո 306թ. նահատակվում է` այրվելով կրակի վրա:

Ս. Թեոդորոս զորավարը հայտնի է նաև, որպես վիշապասպան, որ քաջությամբ ու հավատքով հաղթել է հսկա վիշապի: Օտար եկեղեցիներում հայտնի է նաև «Դիռոն» անվամբ, որ հունարեն նշանակում է «նորեկ» զինվոր: