Հարցեր և պատասխաններ

Կարո՞ղ եմ հաղորդվել առանց մեղքերի խոստովանության, եթե անգամ շատ եմ ցանկանում

Ո՛չ, քանզի առանց մեղքերի անհատական կամ ընդհանրական խոստովանության, չի կարելի մոտենալ Ս. Հաղորդությանը:

Հոգևոր կյանքում զորանալու համար նախ անհրաժեշտ է մաքրվել բոլոր մեղքերից և ապա նոր ճաշակել Տիրոջ Մարմինն ու Արյունը: Այլապես այդ Հաղորդությունը մեզ համար կդառնա ոչ թե օրհնություն, այլ՝ դատապարտություն:

Ուստի հոգևոր մաքրությամբ, ամենայն լրջությամբ, պատասխանատվությամբ և հավատքով պետք է Հաղորդություն ստանալ: Հիշենք նաև Ս. Պողոս առաքյալի խրատն այս մասին (տե՛ս Ա Կորնթ. 11. 27-32):

Place for supporters
& advertisement