Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շարունակում է այցելությունները վիրավոր զինվորներին

Հոկտեմբերի 6-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր աղոթքն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող հերոս զինվորներին, որոնց թվում նաև վիրավորում ստացած ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանին։
Նորին Սրբությունը զրուցել է յուրաքանչյուր զինվորի հետ և փոխանցել շուտափույթ ապաքինման իր մաղթանքները։
Place for supporters
& advertisement